Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 8:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մինչ նավարկում էին, նա քուն մտավ։ Եվ ծովակի վրա հողմամրրիկ իջավ. ծովն ուռչում էր, նավակը ջրով լցնում, իսկ աշակերտներն էլ տագնապի էին մատնվել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ նավարկում էին, նա քնեց։ Եվ լճի վրա մրրիկ իջավ, ու նավը ջրով էր լցվում, և վտանգի մեջ էին։

Տես գլուխը



Ղուկաս 8:23
13 Խաչաձեւ Հղումներ  

Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց, Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։


«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից


Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։


Մի օր Հիսուսը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»։ Եվ գնացին։


Բարձրանալով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը։


Ինչո՞ւ ենք և մենք ամեն ժամ մեզ վտանգի ենթարկում։


Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։