Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։
Ղուկաս 7:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. “Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց ասում եք. "Ահա ուտող և գինի խմող մի մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ"։ |
Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։
Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։
Երբ փարիսեցիները տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ձեր վարդապետն ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։
Եվ մինչ նա խոսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտավ ու սեղան նստեց։
Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք հետևում էին նրան։
Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։
Եվ Ղևին իր տան մեջ նրան մեծ ընդունելություն տվեց, և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։
Ապա փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. և նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց։
Այնտեղ Հիսուսին ընթրիք տվեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։