Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 5:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Եվ Ղևին իր տան մեջ նրան մեծ ընդունելություն տվեց, և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Ղևին իր տանը նրա համար մեծ ընդունելություն արեց. և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 5:29
9 Խաչաձեւ Հղումներ  

Բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին՝ նրան լսելու նպատակով։


Եթե անհավատ մեկը ձեզ հրավիրի, և դուք ուզենաք գնալ, այն ամենը, ինչ ձեր առաջ կդրվի, կերե՛ք և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք։


Այնտեղ Հիսուսին ընթրիք տվեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։


Երբ Հիսուսը նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։


Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա մաքսավորներ ու մեղավորներ եկան և բազմեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։


Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։


Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։


Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ