Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Երբ փարիսեցիները տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ձեր վարդապետն ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Փարիսեցիները, տեսնելով նրա աշակերտներին, ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 9:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։


Փարիսեցիները և դպիրները տրտնջում էին Հիսուսի դեմ իր աշակերտների մոտ ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների և մեղավորների հետ ուտում և խմում»։


Իսկ դպիրներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսավորների ու մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում և խմում»։


Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել անգետներին և մոլորվածներին, քանի որ ինքն էլ տկարությամբ պատված մարդ է։


Մենք, որ ի ծնե հրեաներ ենք, ոչ թե մեղավոր հեթանոսներից,


Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։


Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։


Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։


Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։


Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա մաքսավորներ ու մեղավորներ եկան և բազմեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։


և ասում, թե չթլփատված մարդկանց մոտ մտավ և նրանց հետ կերավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ