Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 7:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Եկավ Հովհաննես Մկրտիչը. չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք. “Նրա մեջ դև կա”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Քանզի Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, և ասում եք. "Դև ունի"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 7:33
12 Խաչաձեւ Հղումներ  

Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։


Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր


Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։


Հովհաննեսն ուղտի բրդից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի կապում։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։


որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի,


Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք”։


Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. “Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ”։


Եվ նրանցից շատերն ասում էին. «Նրա մեջ դև կա, և այդ պատճառով էլ մոլեգնում է. ինչո՞ւ եք նրան լսում»։


Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, թե սամարացի ես դու, և քո մեջ դև կա»։


Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մեջ դև կա։ Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես՝ “Ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի”։


Իսկ ուրիշներ ծաղրելով ասում էին. «Հարբած են»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ