և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։
Ղուկաս 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացել և մերձիմահ էր։ |
և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։
Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներ ուղարկեց, որ աղաչեն նրան, որպեսզի գա և բժշկի իր ծառային։
որովհետև նա մոտ տասներկու տարեկան միամորիկ մի դուստր ուներ, որ մահամերձ էր։ Եվ երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։
Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի
Երբ հարյուրապետն այս լսեց, մոտեցավ հազարապետին և ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմեական քաղաքացի է»։
Պողոսը, իր մոտ կանչելով հարյուրապետերից մեկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հաղորդելու բան ունի»։
Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։
Հաջորդ օրն իջանք Սիդովն։ Եվ Հուլիոսը, Պողոսի հանդեպ մարդասիրություն ցուցաբերելով, նրան թույլատրեց գնալ բարեկամների մոտ՝ խնամք ստանալու։
Սակայն հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց ծրագրին արգելք եղավ. հրամայեց, որ ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետվեն և ցամաք ելնեն,
Ծառանե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր երկրավոր տերերին, ոչ թե ցուցադրական ծառայությամբ, կեղծավորաբար, այլ անկեղծ սրտով՝ երկյուղ կրելով Տիրոջից։