Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 23:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Պողոսը, իր մոտ կանչելով հարյուրապետերից մեկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հաղորդելու բան ունի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Պողոսը հարյուրապետներից մեկին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հայտնելու բան ունի»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 23:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։


Այնուհետև հարյուրապետերից երկուսին իր մոտ կանչեց ու ասաց. «Գիշերվա երրորդ ժամից մինչև Կեսարիա գնալու համար պատրաստե՛ք երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալներ և երկու հարյուր նիզակավորներ,


Երբ հարյուրապետն այս լսեց, մոտեցավ հազարապետին և ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմեական քաղաքացի է»։


«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։


Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։


Իսկ Պողոսի քրոջ որդին, լսելով այս դավադրությունը, եկավ զորանոց ու պատմեց Պողոսին։


Նա պատանուն առավ տարավ հազարապետի մոտ ու ասաց. «Կալանավորված Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ