Ղուկաս 24:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։ |
Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից, Ժայռի վրա հաստատեց ոտքերս Եվ ուղղեց իմ ընթացքը։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։
Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։
Եվ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները։