17 Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ երեսն ընկերոջ։
17 Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։
Խիստ է հյուսիսի քամին, բայց հաջողության անունն է կրում։
Ով թզենի է տնկում, պիտի նրա պտուղն ուտի, ով իր տիրոջն է պահում, պիտի պատվվի։
Սիրտը զվարճանում է յուղով, խնկով և գինով, և հոգին թոթափվում է տրտմությունից։
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։
Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։
որպեսզի չխոտորվեք այս նեղությունների մեջ։ Որովհետև դուք ինքներդ գիտեք, որ ճիշտ այս բանի համար ենք սահմանված։
Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար.
Ինձ նման հա՛նձն առ չարչարվել որպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։
Եվ հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով
Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք.
Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ և չի լսի քո խոսքերը, և չի անսա քո հրամաններին, թող մեռնի. միայն թե դու զորացի՛ր և արիացի՛ր»։
Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։
Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ ու գնաց Նոր՝ Դավթի մոտ, և նրան ուժ տվեց Տիրոջ անունով։