Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 20:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 20:9
21 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից, Ժայռի վրա հաստատեց ոտքերս Եվ ուղղեց իմ ընթացքը։


Իմ խոսքերն արդյոք կրակի նման չե՞ն,- ասում է Տերը,- կամ մուրճի, որ քար է կտրում։


Մարգարեների համար սիրտս մեջս կտոր-կտոր եղավ, ցնցվեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղված մարդ, գլուխը գինուց կորցրած է մի մարդ՝ Աստծու և նրա մեծավայելուչ փառքի պատճառով,


Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։


Ես լցվեցի բարկությամբ և այն զսպեցի իմ մեջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրա, նաև երիտասարդների բազմության վրա. այր ու կին առհասարակ գերեվարվելու են, ծերը և հասուն տարիք ունեցողները քշվելու են։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


«Մարդո՛ւ որդի, քո բերանը թող ուտի, և քո որովայնը թող լցվի այդ մատյանով, որ քեզ տրվեց»։ Կերա այն, և բերանիս մեջ մեղրի պես քաղցր եղավ։


Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։


«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։


Մինչ Պողոսն Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին զայրանում էր՝ քաղաքը կռապաշտության մեջ տեսնելով։


Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը Հոգու կողմից ավելի էր մղվում՝ հրեաներին վկայությամբ փաստելու, որ Հիսուսն է Քրիստոսը։


Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ