Ղուկաս 23:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հերովդեսը նրան բազմաթիվ հարցեր տվեց, իսկ Հիսուսը նրան ոչ մի պատասխան չտվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան բազում հարցեր էր տալիս, բայց նա ոչինչ չէր պատասխանում նրան։ |
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ։
Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։
Գրքի ընթերցվող հատվածն այս էր. «Մորթվելու տարվեց նա, ինչպես մի ոչխար, և ինչպես անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ, այնպես էլ նա իր բերանը չի բացում։