Իսկ նա՝ քո ծառան, տե՛ր իմ արքա, քեզ մոտ ինձ զրպարտել է։ Տե՛ր իմ արքա, որպես Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է.
Ղուկաս 22:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ կուտեք և կխմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և կնստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։ |
Իսկ նա՝ քո ծառան, տե՛ր իմ արքա, քեզ մոտ ինձ զրպարտել է։ Տե՛ր իմ արքա, որպես Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է.
Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։
Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ,
Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց ծառայելու։
Երբ սեղանակիցներից մեկն այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ»։
Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։
Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։
Աթոռի շուրջը քահանաներ էին՝ զմրուխտի տեսքով, ու քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրա՝ քսանչորս երեցներ՝ սպիտակ զգեստներ հագած և գլուխներին ոսկե պսակներ դրած։