Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. "Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները"»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 19:9
27 Խաչաձեւ Հղումներ  

Հրեշտակն ինձ ասաց. «Այս խոսքերը վստահելի են և ճշմարիտ. մարգարեներին ներշնչող Տերը՝ Աստված, իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ՝ ցույց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։


Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։


Գրի՛ր, ինչ որ տեսնում ես, ինչ որ կա և ինչ որ այսուհետև սահմանված է լինելու։


Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։


Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Այդ տեսիլքը հստակորեն գրի՛ր տախտակների վրա, որպեսզի ով կարդա, վստահ կարդա,


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։


Երբ յոթ որոտները թնդացին, ուզում էի գրել, բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խոսեցին յոթ որոտները և մի՛ գրիր»։


Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը.


Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։


Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, ով ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. տեսա քո գործերը, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։


Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, իսկ ոտքերը՝ շիկացած պղնձի.


Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի.


Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Անսկիզբն ու Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ.


Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, որ յոթ աստղեր ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե աշտանակների միջև։


Տերն ինձ ասաց. «Քեզ համար մի նոր մեծադիր մատյա՛ն վերցրու. նրա մեջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ “Արագորեն ավարառությա՛ն ենթարկել, շուտափույթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է”։


Այս խոսքն արժանահավատ է, և ուզում եմ, որ դու շեշտը դնես այս բաների վրա, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, որովհետև այդ է բարին և մարդկանց համար օգտակարը։


Հավաստի է այս խոսքը. «Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։


Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը։


Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։


Բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքն իր լրումին չհասնի Աստծու արքայության մեջ»։


Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,


Եվ եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը, խոսեց ինձ հետ և ասաց. «Արի՛, քեզ ցույց պիտի տամ դատաստանն այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա.


քանի որ Աստված այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ ու միախորհուրդ և թագավորությունը տան գազանին, մինչև կատարվի Աստծու խոսքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ