Ղուկաս 21:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ |
Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
Վա՜յ ձեզ, ազգերի բազմություննե՛ր, որ գոչում եք այնպես, ինչպես ալեկուտակ ծովը. որ աղմկում եք ծովի ալիքների նման։
Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։
Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։
Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում գոչել. Զորությունների Տեր է իմ անունը։
Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով (Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։
աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։
Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն և հուր և ծխի մրրիկ։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։