Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Ղուկաս 20:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ապա հարմար առիթի սպասեցին և ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծավորությամբ արդար էին ձևացնում, որպեսզի նրան խոսքերով բռնեն՝ մատնելու պետության և իշխանության կուսակալին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դարանամուտ լինելով՝ լրտեսներ ուղարկեցին, որոնք արդար էին ձևանում, որպեսզի նրան խոսքով բռնեին՝ նրան կուսակալի իշխանությանը մատնելու համար։ |
Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։
Հարցրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խոսում ու ուսուցանում և աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։