Ղուկաս 2:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ (Ղևտ. 12.8)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն պետք է մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա տալ (Ղևտ. 12.8)։ |
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։
Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։