Ահա փոքրիկ մի քաղաք, նրա մեջ՝ սակավաթիվ մարդիկ, և մեծազոր մի թագավոր հարձակվում է դրա վրա, պաշարում այն ու մեծամեծ պատնեշներ շինում նրա դեմ։
Ղուկաս 19:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև քեզ վրա օրեր պիտի գան, ու թշնամիներդ շուրջդ պիտի պատնեշապատեն և քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն։ |
Ահա փոքրիկ մի քաղաք, նրա մեջ՝ սակավաթիվ մարդիկ, և մեծազոր մի թագավոր հարձակվում է դրա վրա, պաշարում այն ու մեծամեծ պատնեշներ շինում նրա դեմ։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում Ասորեստանի թագավորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրա, դա չպիտի փակի վահաններով և ոչ էլ պատնեշներով պիտի շրջապատի դա,
Նա քո դուստրերին բնակավայրից դուրս սրով կոտորելու է, շուրջդ պահակություն է հաստատելու, փոս փորելու, պատնեշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու, իր գեղարդները քո ուղղությամբ է պահելու,
շուրջը կհաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտկոցներ կշինես, պատնեշով կշրջապատես, շուրջը բանակներ կկանգնեցնես ու պարսպակործաններ կտեղադրես չորս կողմը։
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։