Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 շուրջը կհաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտկոցներ կշինես, պատնեշով կշրջապատես, շուրջը բանակներ կկանգնեցնես ու պարսպակործաններ կտեղադրես չորս կողմը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ այն պաշարման տա՛կ առ, նրա դեմ պաշարման հողապատնե՛շ հիմնիր, նրա դեմ պատվա՛ր դիր, բանակատեղինե՛ր կանգնեցրու նրա դեմ և նրա դեմ շուրջբոլորը պարսպակործաննե՛ր տեղադրիր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 4:2
12 Խաչաձեւ Հղումներ  

ես այնտեղ ծափ եմ զարկելու, ուրախ թռչկոտելու, իմ ձայնը բարձրացնելու. ես՝ Տերս, խոսեցի»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։


Նրա թագավորության իններորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ Նրա շուրջը քառակուսի քարերից բարձր պատնեշ կանգնեցրեց։


Նրան բռնելու համար Հովաբի մարդիկ պաշարեցին Աբելն ու Բեթմաքան և քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրև պատվար ծառայեց։ Հովաբի ամբողջ զորքը քանդում-կործանում էր պարիսպը։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի տների մասին և Հուդայի արքայի ապարանքի մասին, որոնք քանդվել են աշտարակներ և մարտկոցներ կառուցելու նպատակով,


Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։


և քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցվեն կառքերով, հեծյալները երիվարներով պիտի խցանեն քո դարպասները։


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


գուշակություն է դուրս եկել Երուսաղեմի դեմ՝ պատնեշ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու և պարսպակործաններ շինելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ