Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 26:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նա քո դուստրերին բնակավայրից դուրս սրով կոտորելու է, շուրջդ պահակություն է հաստատելու, փոս փորելու, պատնեշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու, իր գեղարդները քո ուղղությամբ է պահելու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Նա դաշտում սրով պիտի սպանի քո դուստրքաղաքներին և քո դեմ պաշարման հողապատնեշ պիտի շինի, քո դեմ պատվարներ պիտի կանգնեցնի և քո դեմ ասպար պիտի բարձրացնի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 26:8
9 Խաչաձեւ Հղումներ  

ես այնտեղ ծափ եմ զարկելու, ուրախ թռչկոտելու, իմ ձայնը բարձրացնելու. ես՝ Տերս, խոսեցի»։


Նրա թագավորության իններորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ Նրա շուրջը քառակուսի քարերից բարձր պատնեշ կանգնեցրեց։


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։


Նրան բռնելու համար Հովաբի մարդիկ պաշարեցին Աբելն ու Բեթմաքան և քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրև պատվար ծառայեց։ Հովաբի ամբողջ զորքը քանդում-կործանում էր պարիսպը։


Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից


նրա դուստրերը բնակավայրից դուրս սրով են սպանվելու։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։


պարիսպներդ ու աշտարակներդ իր սրով է կործանելու։


Ինքը թագավորների հետ զեխություն կանի, բռնակալները նրա խաղալիքն են, և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի, հողակույտեր կհավաքի և կպահի այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ