և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։
Ղուկաս 19:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք"»։ |
և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։
Պիտի տեսնեք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պես պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին և սպառնա անհավատներին։
Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։
Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։
Ժողովուրդը Սամուելին ասաց. «Այդ ո՞վ էր ասում, թե Սավուղը չի թագավորի մեզ վրա, մեզ հանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց»։