Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,
Ղուկաս 14:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ տանտերը, բարկանալով, իր ծառային ասաց. “Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրո՛ւ այստեղ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծառան եկավ, այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը, բարկացած, իր ծառային ասաց. "Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր"։ |
Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,
Իրապես, մարդ շրջում է ստվերի նման, Սակայն իզո՜ւր է խռովվում. Գանձ է դիզում՝ չիմանալով՝ ո՛ւմ համար։
Կտրվեցին քո պարանները, որովհետև չդիմացան, կայմն էլ թեքվեց, չի բացելու առագաստը և չի պարզելու դրոշը, մինչև որ կորստյան մատնվի։ Այնուհետև բազում կաղեր ավարառություն պիտի կատարեն։
Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։
«Երուսաղեմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժվեք, նայե՛ք, իմացե՛ք և փնտրե՛ք նրա հրապարակներում. եթե այնտեղ գտնեք մի մարդու, որ արդարություն է գործում և հավատարմության հետամուտ լինում, ապա ես թողություն կտամ նրանց»,- ասում է Տերը։-
Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։
կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։
Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին այդ խոսքը, գայթակղվեցին»։
Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։
Նրան ասացին. “Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց”։ Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ հարմար է, կստանաք”։
և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։
Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով՝ հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ ամայի մի վայր։
Հիսուսն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։
Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։