Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 5:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Երուսաղեմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժվեք, նայե՛ք, իմացե՛ք և փնտրե՛ք նրա հրապարակներում. եթե այնտեղ գտնեք մի մարդու, որ արդարություն է գործում և հավատարմության հետամուտ լինում, ապա ես թողություն կտամ նրանց»,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Շրջագայե՛ք Երուսաղեմի փողոցներով, տեսե՛ք ու իմացե՛ք, որոնե՛ք նրա հրապարակներում. եթե մեկ մարդ գտնեք, մի իրավունք անող և ճշմարտություն փնտրող, ես կներեմ այդ քաղաքին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 5:1
29 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։


քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։


Ով չի նենգել իր լեզվով Եվ չարիք չի արել իր ընկերոջը,


Մեծ և պատվական այր է ողորմած մարդը, բայց հավատարիմ մարդ դժվար է գտնել։


Ճշմարտությո՛ւնը ստացիր և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը։


հզորների դռան առջև է գտնվում, և երգում է նրանց մուտքերին։


Վեր կենամ ու շրջեմ քաղաքով, փողոցներով ու հրապարակներով և փնտրեմ իմ հոգու սիրելիին։ Փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի նրան, բայց ձայն չտվեց ինձ։


Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։


Ինչո՞ւ եք խոսում ինձ հետ, որովհետև դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրեն եղաք իմ դեմ,- ասում է Տերը։


Այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստվածներին, նաև այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմությունն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր եգիպտացիների երկրում, Պաթուրեսում, պատասխան տվեցին Երեմիային՝ ասելով.


Ակա՛նջ դրեք և լսե՛ք. այդպես չպետք է խոսեն. մարդ չկա, որ զղջա իր չարությունների համար և ասի. “Ի՞նչ գործեցի”։ Արշավողը կասեցրեց իր ընթացքը, ինչպես քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս։


«Նրանք լարեցին իրենց լեզուներն աղեղի պես. ստությունը և ոչ թե հավատքը զորացավ երկրի վրա, որովհետև նրանք չարությունից չարություն գնացին և ինձ չճանաչեցին,- ասում է Տերը։


Նրանց նենգավոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խոսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղության մասին են խոսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամություն ունեն։


Նրանց միջից մի մարդ փնտրեցի, որ ուղիղ ընթանար, բարկության ժամանակ իմ առջև հոժարակամ կանգներ, որպեսզի չջնջեի նրանց, բայց չգտա։


Եվ ինձ ասաց. «Իսրայելի ու Հուդայի տան անիրավությունները սաստիկ շատացան, որովհետև այդ երկիրը լցվեց բազմաթիվ ժողովուրդներով, քաղաքն էլ՝ անօրենությամբ ու պղծությամբ, քանի որ ասացին. “Տերը լքել է երկիրը և այլևս չի նայում”։


Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։


Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։


Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։


Ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ տանտերը, բարկանալով, իր ծառային ասաց. “Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրո՛ւ այստեղ”։


և ամեն տեսակ անիրավ խաբեությամբ նրանց համար, ովքեր կորստյան ճամփի վրա են, քանի որ չընդունեցին և չսիրեցին ճշմարտությունը, որպեսզի փրկվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ