Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 11:7
25 Խաչաձեւ Հղումներ  

Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,


Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։


Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։


Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։


Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,


Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց նույն տեղում՝ Հուդայի երկրում, և այն օրն իսկ նրանց տվեց այգիներ ու ջրարբի հողեր։


Տասը արջառից ու ոչխարից մեկը, ինչպես նաև հովվի գավազանի տակ հաշվված տասը անասունից մեկը պատկանում են Տիրոջը։


Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։


Քեզ կթողնեմ հեզ և խոնարհ ժողովուրդ, և կվախենան Տիրոջ անունից


Եվ նետեցի երկրորդ գավազանը՝ Վիճակը, խզելու իմ ուխտը Հուդայի և Իսրայելի միջև։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Արածեցրո՛ւ մորթվելիք ոչխարները,


կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։


Արդ, եթե Դավիթն ինքն իսկ նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի»։ Եվ մի մեծ բազմություն հաճույքով լսում էր նրան։


Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։


Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։


Նա ձեռքն առավ ցուպը և հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովվական տոպրակի մեջ, որի մեջ սովոր էր քարեր հավաքել և պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դեպի այլազգին։


Այլազգին ասաց Դավթին. «Ինչպես թե, մի՞թե ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրա»։ Դավիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եվ այլազգին իր աստվածներով նզովեց Դավթին


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ