Ղուկաս 12:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ինքս ինձ կասեմ՝ “Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր"։ |
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Մարդուս համար ուտելուց, խմելուց և սեփական վաստակով ինքն իրեն հաճույք պատճառելուց ավելի լավ բան չկա։ Բայց ես տեսա, որ այդ ևս Աստծուց է լինում,
Իսկ նրանք ուրախություն ու ցնծություն արեցին. արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպեսզի միս ուտեն, գինի խմեն և ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։
Վա՜յ նրանց, ովքեր, առավոտյան վեր կենալով, ընկնում են ցքիի հետևից և օրն անցկացնում դրանով, որովհետև գինին նրանց շուտով պիտի այրի։
Վա՜յ նրանց, ովքեր տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։
«Եկե՛ք,- ասում են,- գինի առնենք և հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերությունը կլինի»։
Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ կամ հանդարտվեն մատակների մեջ, քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության և արդարության պտուղը՝ դառնության,
Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։
Գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները։
«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
Եթե մարդու պես դատեի, ապա ի՞նչ օգուտ ունեի Եփեսոսում գազանների դեմ մարտնչելու։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն՝ ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք (Ես. 22.13)։
Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։
քանզի բավական է կյանքի անցած ժամանակը՝ հեթանոսների կամքի համաձայն ընթանալով՝ զեխություններով, հոռի ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով։
Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։
Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։