Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Փիլիպպեցիներին 3:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։

Տես գլուխը Պատճենել




Փիլիպպեցիներին 3:19
52 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Վերի՛ն բաների մասին խորհեք և ոչ թե այն բաների, որ այստեղ՝ երկրի վրա են,


Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։


Եվ տարօրինակ չէ, որ նրա սպասավորներն էլ կերպարանավորվեն որպես արդարության սպասավորներ։ Նրանց վերջը կլինի ըստ իրենց գործերի։


Այսպես եմ անում և անելու եմ, որպեսզի վերջ դնեմ պատճառաբանություններին նրանց, ովքեր առիթ են փնտրում պարծենալու, թե իրենք էլ են աշխատում մեզ նման։


Ըստ իրենց թվաքանակի էլ մեղք գործեցին իմ դեմ. նրանց փառքն անարգանքի կհասցնեմ։


որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեր խրախճանքներին մասնակցելով։


որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։


Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալն արձակեց իր ձայնը Կարկուտով և հուր կայծակներով։


Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։


Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։


մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր։


մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը։ Բայց դու հեռո՛ւ մնա այդպիսիներից։


որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ։


Մյուս բոլորն իրենց շահն են փնտրում և ո՛չ Հիսուս Քրիստոսինը։


Լավ բան չէ ձեր պարծանքը. չգիտե՞ք, որ «մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը»։


Եվ դուք հպարտանում եք, փոխանակ սգայիք, որպեսզի ձեր միջից դուրս հանեիք նրան, ով կատարել է այդ արարքը։


Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։


Ապա կհայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուսը կսպանի իր բերանի շնչով և կոչնչացնի իր հայտնությամբ, իր գալստյան ժամանակ։


Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր։ Բայց դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում,


«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։


Եվ ինքս ինձ կասեմ՝ “Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր”։


Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,


Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։


Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։


Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։


Ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտերը չեք արածեցնում.


Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության


Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։


քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակության և ուրացան մեր միակ Իշխանին ու Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։


Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։


Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։


Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։


բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։


Սրանք կպատժվեն հավիտենական մահվամբ՝ զրկված Տիրոջ ներկայությունից և նրա փառավոր զորությունից,


Իսկ սրանք հայհոյում են այն բանի դեմ, որ չգիտեն. ինչ էլ որ բնազդով գիտեն, անբան անասունի պես նրանցով էլ ապականվում են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ