Ղուկաս 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց քուրձերի մեջ ու մոխրի վրա նստած՝ ապաշխարած կլինեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե այն հրաշքները, որոնք ձեր մեջ կատարվեցին, Տյուրոսում ու Սիդովնում եղած լինեին, վաղուց քրձի ու մոխրի մեջ նստած ապաշխարած կլինեին։ |
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։
Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։