Ղուկաս 1:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։ |
Սարայը՝ Աբրամի կինը, նրա համար երեխա չէր ունենում։ Նա մի եգիպտացի աղախին ուներ, որի անունն Ագար էր։
Եվ քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը,
Սառան հղիացավ ու Աբրահամի համար որդի ծնեց ծերության օրերին, այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։
Կինը հղիացավ ու հետևյալ տարին՝ այդ նույն ժամանակ, որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպես նրան ասել էր Եղիսեեն։
Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։
Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։
Հավատո՛վ Սառան ինքն էլ, որ ամուլ էր, որդեծնության սերմն ստանալու զորությունն ունեցավ և ծնեց առաջացած տարիքում, քանի որ հավատարիմ համարեց նրան, ով խոստացավ այդ բանը։