Պատրաստեց պաշտամունքի զգեստներ՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Պատրաստեց նաև սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
ՂԵՎՏԱԿԱՆ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն արեց այն, ինչ Տերը հրամայել էր իրեն. նա ժողովրդին հավաքեց Վկայության խորանի դռան առջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն, և ժողովուրդը հավաքվեց ժողովի վրանի մուտքի մոտ։ |
Պատրաստեց պաշտամունքի զգեստներ՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Պատրաստեց նաև սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Դրանց օձիքը հյուսածո գործվածքի ճիշտ մեջտեղից էր, իսկ օձիքի շուրջանակի բացվածքը չքանդվող եզր ուներ։
Նույն ձևով ոսկուց և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեցին եփուդի վրայի ժապավենը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Իսրայելի որդիների հիշատակի ակնաքարերն ամրացրին եփուդի ուսին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։
Ապա Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին և նրանց պատմուճաններ հագցրեց, նրանց մեջքերին կապեց գոտիներ, գլուխներին դրեց ապարոշներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Իսկ զվարակը՝ կաշին, միսն ու փորոտիքը, հրով այրեց բանակատեղիից դուրս, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Մովսեսը, վերցնելով նվիրագործման խոյի կուրծքը, նվիրաբերեց Տիրոջը։ Դա Մովսեսի հասանելիք բաժինն էր, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Վկայության խորանի դռանը նստե՛ք յոթ օր՝ գիշեր ու ցերեկ և պահե՛ք Տիրոջ պատվիրանները, որպեսզի չմեռնեք։ Այդպես է ինձ պատվիրել Տերը»։
Նրա գլխին դրեց խույրը, խույրի ճակատին ամրացրեց ոսկյա սուրբ թիթեղը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,