ՂԵՎՏԱԿԱՆ 8:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ13 Ապա Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին և նրանց պատմուճաններ հագցրեց, նրանց մեջքերին կապեց գոտիներ, գլուխներին դրեց ապարոշներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, շապիկներ հագցրեց նրանց, նրանց մեջքներին գոտի կապեց, գլխաշորեր փաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տես գլուխը |
Ահարոնին կհագցնես սրբազան հանդերձանքը, կօծես նրան, կսրբագործես նրան, և նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց հանդերձանքներ կհագցնես, կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական թող լինի»։
և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։