Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 8:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրա գլխին դրեց խույրը, խույրի ճակատին ամրացրեց ոսկյա սուրբ թիթեղը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նրա գլխին դրեց խույրը, խույրի վրա՝ առջևի կողմից՝ ոսկե թիթեղը, այսինքն՝ սուրբ պսակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 8:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակը, պատմուճանը, եփուդը՝ ուսերի և լանջի համար, բեհեզյա շապիկը, խույրը և գոտին։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Խույրը կդնես նրա գլխին, իսկ ոսկյա սուրբ թիթեղը կդնես խույրի ճակատին։


Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները,


փորոտիքն ու ոտքերը լվաց ջրով և խոյն ամբողջությամբ տեղադրեց զոհասեղանի վրա, քանի որ ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


և մաքուր խո՛ւյր դրեք դրա գլխին»։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին ու հագուստներ հագցրին նրան։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ