ՂԵՎՏԱԿԱՆ 7:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ մինչև երրորդ օրը մնացած զոհի միսը պետք է հրով այրվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։ |
Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։
Թող երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետև երրորդ օրը Տերը պիտի իջնի ողջ ժողովրդի առաջ՝ Սինա լեռան վրա։
Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։
Եթե սրբացման համար մատուցված զոհի մսից ու հացից մնա մինչև առավոտ, ապա դրանք կայրես կրակով. այն թող չուտվի, որովհետև սուրբ է։
Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.
Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։