Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։
ՂԵՎՏԱԿԱՆ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ եթե գոհության համար է մատուցվում այն, ապա իբրև գոհության զոհ թող մատուցեն ձիթայուղով հունցված նաշիհից պատրաստված բաղարջ հաց, ձիթայուղով օծված բաղարջ կարկանդակ, ձիթայուղով շաղախված նաշիհ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ եթե մեկն այն մատուցում է շնորհակալության համար, թող մատուցի շնորհակալության զոհի հետ. թող մատուցի յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ և ընտիր ալյուրից յուղով հունցված շոթեր։ |
Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։
Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը և նրա վրա փրկության ու գոհաբանության զոհեր մատուցեց։ Նա Հուդայի բնակիչներին պատվիրեց, որ Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պաշտեն։
Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և չափազանց ուրախացան, որովհետև Աստված նրանց մեծ խնդություն էր տվել։ Ուրախացան նաև նրանց կանայք ու նրանց որդիները, և նրանց ուրախությունը լսելի եղավ Երուսաղեմից մինչև հեռավոր տեղեր։
Աստված խոսեց իր սրբարանից. «Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։
ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։
Եթե մեկը որպես անարյուն ընծա մատուցի թոնրի մեջ եփվածը, ապա Տիրոջը թող ընծայի ձիթայուղով հունցված նաշիհից բաղարջ նկանակ և բաղարջ լավաշ։
Եթե Տիրոջը գոհության զոհ ես մատուցում, ապա այն այնպե՛ս մատուցիր, որ քո զոհածն ընդունելի լինի։
Նրան թող պատկանի նաև խաղաղության համար մատուցված գոհության զոհի միսը, որը պիտի ուտվի նույն օրը, երբ զոհաբերվում է. մինչև առավոտ դրանից ոչինչ չպետք է մնա։
Ընթերցում էին Օրենքը դրսում և կանչում էին խոստովանությունների. հայտարարե՛ք, թե սա սիրեցին Իսրայելի որդիները»,- ասում է Տերը։
մի զամբյուղ նաշիհի բաղարջ հաց, ձիթայուղով շաղված բլիթներ և յուղով հունցված բաղարջ հացիկներ, իրենց ընծաները և իրենց նվերները։
երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։
Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերն անմտությամբ խավարեցին։
Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։
Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.