Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
ՂԵՎՏԱԿԱՆ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին՝ ասելով. “Այս է ողջակեզի կարգը. զոհասեղանի վրա այն պետք է մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա այրվող կրակը չպետք է հանգչի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եթե մեկը մեղանչի և հանցանք գործի Տիրոջ դեմ՝ սուտ խոսելով իր մերձավորի ավանդի մասին կամ իրեն վստահված մի բանի կամ հափշտակված մի առարկայի մասին, կամ խարդախություն անի իր մերձավորի հանդեպ, |
Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
Այդպես էլ վարվում են այն բոլոր մարդիկ, որ դարանակալ են լինում իրենց բարեկամներին, և երբ կշտամբվում են, ասում են՝ «Կատակում էինք»։
Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։
երկրի ծայրերից հրաշալի բաներ լսեցինք. «Հո՛ւյս բարեպաշտին». և թող ասեն. «Ինձ համար է իմ խորհուրդը, իմ խորհուրդն ինձ և յուրայիններիս համար է»։ Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրենքները։
Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով արհամարհում է, ձե՛զ չի արհամարհում, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն. ինչպես որ ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։
վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։
իսկ հյուսիս նայող պատշգամբը՝ այն քահանաների համար, որոնք խորանի ծառայությունն են կատարում։ Դրանք Սադովկի որդիներն են, ղևտացիների ցեղից, որոնք կարող են մոտենալ՝ Տիրոջը պաշտամունք մատուցելու»։
Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։
«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,
և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, վաճառելիս նույնպես կարող էիր գումարը պահել քեզ։ Ինչպե՞ս եղավ, որ սրտիդ մեջ այս բաները դրեցիր. մարդկանց չստեցիր, այլ Աստծուն»։
Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։