Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. “Այդ ինչե՜ր էի անում ես, և իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն չպատժեց ինձ։
ՂԵՎՏԱԿԱՆ 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետք է խոստովանի իր գործած մեղքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ու եթե այսպիսի բաներից մեկի մեջ հանցավոր լինի, թող խոստովանի իր գործած մեղքը։ |
Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. “Այդ ինչե՜ր էի անում ես, և իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն չպատժեց ինձ։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-
Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի այծի գլխին և նրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր անարդարություններն ու նրանց բոլոր մեղքերը և այդ ամենը թող դնի կենդանի նոխազի գլխին և նշանակված մի մարդու առաջնորդությամբ այն արձակի դեպի անապատ։
Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ,
Քահանան թող քավի նրա գործած մեղքերից յուրաքանչյուրը, և նրա մեղքը կներվի։ Մնացյալը թող պատկանի քահանային, ինչպես նաշիհի ընծան»։
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։