Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի այծի գլխին և նրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր անարդարություններն ու նրանց բոլոր մեղքերը և այդ ամենը թող դնի կենդանի նոխազի գլխին և նշանակված մի մարդու առաջնորդությամբ այն արձակի դեպի անապատ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 16:21
16 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։


Ինչո՞ւ է հզորը պարծենում չարության անօրենությամբ։


Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։


Որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար,


Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։


Տերը սիրում է ողորմություն և իրավունք։ Տիրոջ ողորմությամբ երկիրն իր լրումին հասավ,


Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ,


Զվարակը կբերես Վկայության խորանի դռան մոտ, և Ահարոնն ու նրա որդիները Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առաջ, իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին։


Պետք է խոստովանի իր գործած մեղքերը։


Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին՝ ընդունելի լինելու անձի քավության համար։


Նա այսպիսով թող ավարտի սրբարանի, Վկայության խորանի ու զոհասեղանի սրբագործումը։ Նա թող սրբագործի նաև քահանաներին։ Նա թող մոտ բերի կենդանի այծին։


Նոխազը, իր վրա վերցնելով նրանց անիրավությունները, իր հետ պիտի տանի մի անկոխ վայր. նոխազին պիտի արձակի դեպի անապատ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ