ՂԵՎՏԱԿԱՆ 25:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե որևէ մեկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնվող մի բնակելի տուն, ապա փրկագին ունենա, նա կարող է այն հետ գնել մեկ տարվա ընթացքում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը պարսպապատ քաղաքում գտնվող բնակելի մի տուն վաճառի, ապա նա կարող է այն հետ գնել վաճառքի օրվանից սկսած մինչև մեկ տարվա ընթացքում։ Դրա փրկագնումը պետք է լինի մեկ տարվա ընթացքում։ |
Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։
Իսկ եթե վաճառողը մեկ տարվա ընթացքում ի վիճակի չլինի այն հետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մեջ եղած տունը թող առհավետ պատկանի գնողին ու իր սերունդներին, և թողության տարում իսկ չվերադարձնի։
Եթե մեկը ցանկանա իր տունը նվիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լավ կամ վատ վիճակը. քահանայի գնահատումը վերջնական թող լինի։