Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 27:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եթե մեկը ցանկանա իր տունը նվիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լավ կամ վատ վիճակը. քահանայի գնահատումը վերջնական թող լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եթե մի մարդ իր տունը նվիրի Տիրոջը որպես սրբություն, ապա քահանան թող գին սահմանի՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես էլ թող լինի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 27:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե ուխտ անողը ցանկանա կենդանու փոխարեն վճարել նրա արժեքը, ապա դրա վրա պետք է ավելացնի նաև որոշված արժեքի մեկ հինգերորդ մասը։


Իսկ եթե նվիրաբերողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա տան արժեքի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։


Եթե ագարակը նվիրաբերի ազատագրման տարվանից, նրա ամբողջ արժեքը պետք է հաշվվի։


Իսկ եթե իր ագարակը նվիրաբերում է ազատագրման տարուց հետո, ապա քահանան պետք է հաշվի արժեքը՝ ըստ մինչև հաջորդ ազատագրման տարին ընկած տարիների քանակի, և հանվի նրա ընդհանուր արժեքից։


Ազատագրման տարում այն թող նվիրվի Տիրոջը և դառնա քահանայի սեփականություն։


Իսրայելի որդիներից ինձ նվիրաբերվող ամեն ինչ քեզ թող պատկանի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ