Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 25:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Իսկ եթե վաճառողը մեկ տարվա ընթացքում ի վիճակի չլինի այն հետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մեջ եղած տունը թող առհավետ պատկանի գնողին ու իր սերունդներին, և թողության տարում իսկ չվերադարձնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Իսկ եթե դա չփրկագնվի մինչև ամբողջ տարվա լրանալը, այն ժամանակ պարսպապատ քաղաքում գտնվող տունը մշտապես կմնա այն ծախու առնողին և նրա սերունդներին։ Այն ետ չի վերադարձվի հոբելյան տարում էլ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 25:30
3 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։


Եթե որևէ մեկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնվող մի բնակելի տուն, ապա փրկագին ունենա, նա կարող է այն հետ գնել մեկ տարվա ընթացքում։


Պարիսպ չունեցող ավաններում գտնվող տները թող ագարակների պես համարվեն։ Դրանք միշտ ենթակա են հետգնման, իսկ թողության տարում պետք է վերադարձվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ