Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 25:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Բայց եթե նա ի վիճակի չլինի փոխարժեքը տալու, ապա իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում նա կվերադառնա իր կալվածքը, իսկ գնողը դուրս կգա այնտեղից։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 25:28
11 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրի մեջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնվեն”»։


Երբ թողության տարի հռչակվի, յուրաքանչյուր ոք թող վերադառնա իր կալվածքը։


Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,


Եթե որևէ մեկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնվող մի բնակելի տուն, ապա փրկագին ունենա, նա կարող է այն հետ գնել մեկ տարվա ընթացքում։


Իսկ եթե վաճառողը մեկ տարվա ընթացքում ի վիճակի չլինի այն հետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մեջ եղած տունը թող առհավետ պատկանի գնողին ու իր սերունդներին, և թողության տարում իսկ չվերադարձնի։


Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի և վերադառնա իր ցեղի մոտ և թող վերադառնա իր հայրենի կալվածքը։


Ազատագրման տարում կալվածքի նախկին տերն այն հետ պիտի ստանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ