Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրի մեջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնվեն”»։
ՂԵՎՏԱԿԱՆ 25:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե նա ի վիճակի չլինի փոխարժեքը տալու, ապա իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում նա կվերադառնա իր կալվածքը, իսկ գնողը դուրս կգա այնտեղից։ |
Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրի մեջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնվեն”»։
Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,
Եթե որևէ մեկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնվող մի բնակելի տուն, ապա փրկագին ունենա, նա կարող է այն հետ գնել մեկ տարվա ընթացքում։
Իսկ եթե վաճառողը մեկ տարվա ընթացքում ի վիճակի չլինի այն հետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մեջ եղած տունը թող առհավետ պատկանի գնողին ու իր սերունդներին, և թողության տարում իսկ չվերադարձնի։
Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի և վերադառնա իր ցեղի մոտ և թող վերադառնա իր հայրենի կալվածքը։