24 Ազատագրման տարում կալվածքի նախկին տերն այն հետ պիտի ստանա։
24 Հոբելյան տարում արտը ետ պիտի տրվի նրան, ով այն վաճառել էր, և որի կալվածքն էր այն։
Երբ թողության տարի հռչակվի, յուրաքանչյուր ոք թող վերադառնա իր կալվածքը։
Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։
Իսկ եթե հետ չգնի իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն հետ գնելու իրավունք այլևս չի ունենա։
թող քահանան գնահատի այն՝ ըստ մինչև ազատագրման տարին մնացած տարիների, և հետ գնել ցանկացողն այդ օրը Տիրոջը թող վճարի որոշված արժեքը։
Բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի կշռաչափի. մեկ երկդրամյանը քսան դանգի համարժեք թող լինի։