ՂԵՎՏԱԿԱՆ 24:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միևնույն օրենքը թող կիրառվի և՛ օտարականի, և՛ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օրենքը նույնը պետք է լինի ինչպես օտարականի, այնպես էլ տեղացու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ |
Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,
Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և բանակատեղիից դուրս հանեցին հայհոյողին, ու ողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։
Իսրայելի որդիների բնիկներին և նրանց մեջ հաստատված եկվորի համար մի օրենք թող գործի ակամա մեղանչողի համար։
Եթե ձեր երկիր որևէ օտարական գա և Տիրոջ զատիկը կատարի, ապա այն թող կատարի ըստ զատկի օրենքի և ծեսի։ Մի օրենք թող լինի թե՛ եկվորի և թե՛ բնիկի համար”»։
Եվ այն ժամանակ պատվիրելով ձեր դատավորներին՝ ասացի. “Լսե՛ք ձեր եղբայրներին և արդարությա՛մբ դատեք ամեն մեկի հարցը թե՛ իր եղբոր և թե՛ եկվորի հետ։