Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 17:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ինչ-որ արյուն ուտի, իմ երեսն արյուն ուտող այդ մարդու վրա պիտի դարձնեմ և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից.

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 17:10
25 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Այդ արյունը ես եմ տվել ձեզ՝ զոհասեղանին ձեր անձերը սրբելու համար, որպեսզի նրա արյունով քավվեն ձեր անձերը։


Զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունն անասունի շունչն է։ Շունչը մսի հետ չուտես.


Սակայն արյունը չպետք է ուտեք, այլ իբրև ջուր այն թափեք գետնին։


Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։


Դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ երեսը դարձնում եմ դեպի ձեզ՝ չարիքի համար, ամբողջ Հուդան ոչնչացնելու համար։


Սավուղին հայտնեցին՝ ասելով. «Ժողովուրդը Տիրոջ դեմ մեղանչեց, քանի որ արնաշաղախ միս կերավ»։ Սավուղն ասաց. «Մեղանչեցիք, արդ, Գեթթամից այստեղ գլորելով մի մեծ քա՛ր բերեք»։


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Սակայն միսն իր արյունով չուտեք։


որ ձեր մեջ եք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին։ Նրանք մտել են իմ սրբարանը և պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արյունով։ Դուք, որ զանց եք առնում ուխտս ձեր բոլոր անօրենություններով,


Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։


Երեսս այդ մարդու դեմ եմ դարձնելու, նրան որպես կործանման օրինակ եմ դնելու և իմ ժողովրդի միջից վերացնելու եմ, ու կիմանաք, որ ես եմ Տերը։


Փորձեցին ինձ և արհամարհեցին, Իրենց ատամներն արհամարհանքով կրճտացրին իմ դեմ։


Սակայն արյունը չուտես, այլ իբրև ջուր կթափես գետնին»։


Լեռների վրա մի՛ կերեք։ Մի՛ զբաղվեք գուշակությամբ, հատկապես թռչնագուշակությամբ։


Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։


Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։


այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.


Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։


այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհաբերված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք։ Ո՛ղջ եղեք»։


Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։


ասելով. «Քա՛վ լիցի ինձ, ո՜վ Տեր, որ այդ բանն անեմ։ Մի՞թե ես կխմեմ իրենց կյանքը վտանգող մարդկանց արյունը»։ Եվ նա չուզեց խմել այն։ Ահա այս բանն արեցին այս երեք զորավարները։


Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։


Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ