Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եվ այն ժամանակ պատվիրելով ձեր դատավորներին՝ ասացի. “Լսե՛ք ձեր եղբայրներին և արդարությա՛մբ դատեք ամեն մեկի հարցը թե՛ իր եղբոր և թե՛ եկվորի հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Այն ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին՝ ասելով. “Լսե՛ք ձեր եղբայրների միջև եղած դատերը և արդարությա՛մբ դատեք ամեն մարդու դատը թե՛ իր եղբոր և թե՛ օտարականի հետ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:16
22 Խաչաձեւ Հղումներ  

Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։


Միևնույն օրենքը թող կիրառվի և՛ օտարականի, և՛ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք։


Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։


Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների վկայությամբ պարտավորեցնում եմ, որ այս ամենը պահես առանց կանխակալ կարծիքի և աչառություն անելու։


Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր, երբ Սավուղը զորք ուղարկեց պաշարելու նրա տունը և սպանելու նրան


Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,


Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։


Եվ Մովսեսն այդ օրը ժողովրդին պատվիրեց՝ ասելով.


Մի՛ ուշացրու աղքատ ու կարիքավոր եղբայրների կամ քո քաղաքներում գտնվող եկվորների վարձը տալ.


Նրան կկանգնեցնես Եղիազար քահանայի առջև և պատվեր կտաս նրան ամբողջ ժողովրդի ներկայությամբ։


Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։


Ինչպես լավ գիտեք, ձեզնից յուրաքանչյուրին, ինչպես հայրն իր որդիներին,


Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։


Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։


«Եթե վեճ լինի մարդկանց միջև, ապա թող դատարան ներկայանան, ու դատ լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղավորին պատժեն։


ընտրի՛ր և զատի՛ր աղքատին ու թույլին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ