Կառավարիչը նրանց ասաց. «Դուք արժանի չեք ուտելու սրբություն սրբոցից, մինչև որ գա մի քահանայապետ, որ Հայտնությամբ և Ճշմարտությամբ հարցում անի»։
ՂԵՎՏԱԿԱՆ 22:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որևէ մեկը, եթե քահանայական սերնդից չէ, սրբագործված ուտելիքից չպետք է ուտի։ Ո՛չ քահանայի մոտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանն այդ սրբագործված ուտելիքից չպետք է ուտեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աշխարհականը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ Քահանայի հյուրը կամ վարձկանը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ |
Կառավարիչը նրանց ասաց. «Դուք արժանի չեք ուտելու սրբություն սրբոցից, մինչև որ գա մի քահանայապետ, որ Հայտնությամբ և Ճշմարտությամբ հարցում անի»։
Թող ուտեն այն բաները, որոնցով նրանք սրբագործվել են և մաքրել իրենց ձեռքերը։ Այլ ոք թող դրանցից չուտի, որովհետև դրանք սուրբ ուտելիքներ են։
չեք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին եք պահապան կարգել իմ սրբություն սրբոցի վրա”»։
Իսկ եթե քահանայի դուստրն այրիանա կամ ամուսնալուծվի և առանց զավակ ունենալու վերադառնա հայրական տունը, ապա, ինչպես իր մանկության օրերին, կարող է ուտել իր հոր հացից։ Քահանայական ընտանիքին չպատկանող որևէ մեկը թող դրանից չուտի։
Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։
Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։
Դավիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երեկվանից ու նախորդ օրվանից։ Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրվել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրվի իմ գործով»։
Աքիմելեք քահանան նրան տվեց Առաջավորության հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն Առաջավորության հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարեն տաք հաց դնելու համար։