Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 22:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Իսկ եթե քահանայի դուստրն այրիանա կամ ամուսնալուծվի և առանց զավակ ունենալու վերադառնա հայրական տունը, ապա, ինչպես իր մանկության օրերին, կարող է ուտել իր հոր հացից։ Քահանայական ընտանիքին չպատկանող որևէ մեկը թող դրանից չուտի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 22:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հուդան ասաց իր հարսին՝ Թամարին. «Այրի՛ մնա քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելովմը մեծանա»։ Հուդան վախենում էր, որ նա էլ կմեռնի իր եղբայրների պես։ Թամարը գնաց ու մնաց իր հոր տանը։


Կառավարիչը նրանց ասաց. «Դուք արժանի չեք ուտելու սրբություն սրբոցից, մինչև որ գա մի քահանայապետ, որ Հայտնությամբ և Ճշմարտությամբ հարցում անի»։


Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։


Թող ուտեն այն բաները, որոնցով նրանք սրբագործվել են և մաքրել իրենց ձեռքերը։ Այլ ոք թող դրանցից չուտի, որովհետև դրանք սուրբ ուտելիքներ են։


չեք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին եք պահապան կարգել իմ սրբություն սրբոցի վրա”»։


Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։


Որևէ մեկը, եթե քահանայական սերնդից չէ, սրբագործված ուտելիքից չպետք է ուտի։ Ո՛չ քահանայի մոտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանն այդ սրբագործված ուտելիքից չպետք է ուտեն։


Եթե քահանայի դուստրը ամուսնանա քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սուրբ երախայրիքներից։


Եթե այս կինն ամուսնանա այլ մարդու հետ,


Աքիմելեք քահանան նրան տվեց Առաջավորության հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն Առաջավորության հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարեն տաք հաց դնելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ