Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 12:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 12:43
9 Խաչաձեւ Հղումներ  

Թեև Եփրեմի, Մանասեի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը մաքրված չէին, բայց կերան զատիկը՝ հակառակ գրվածի։ Եզեկիան, նրանց համար աղոթելով, ասաց. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր


Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է։


Եթե մի օտարական մոտենա ձեզ և ցանկանա կատարել Տիրոջ զատիկը, նախ պետք է թլփատվեն նրա բոլոր արու զավակները, և ապա միայն նա կարող է մոտենալ՝ կատարելու այն, ինչպես տեղաբնակը։ Ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։


որ ձեր մեջ եք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին։ Նրանք մտել են իմ սրբարանը և պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արյունով։ Դուք, որ զանց եք առնում ուխտս ձեր բոլոր անօրենություններով,


Որևէ մեկը, եթե քահանայական սերնդից չէ, սրբագործված ուտելիքից չպետք է ուտի։ Ո՛չ քահանայի մոտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանն այդ սրբագործված ուտելիքից չպետք է ուտեն։


Իսկ եթե քահանայի դուստրն այրիանա կամ ամուսնալուծվի և առանց զավակ ունենալու վերադառնա հայրական տունը, ապա, ինչպես իր մանկության օրերին, կարող է ուտել իր հոր հացից։ Քահանայական ընտանիքին չպատկանող որևէ մեկը թող դրանից չուտի։


Եթե ձեր երկիր որևէ օտարական գա և Տիրոջ զատիկը կատարի, ապա այն թող կատարի ըստ զատկի օրենքի և ծեսի։ Մի օրենք թող լինի թե՛ եկվորի և թե՛ բնիկի համար”»։


որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։


Աստծու հրեշտակը եկավ Հեղիի մոտ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Երբ քո հոր նախնիները եգիպտացիների երկրում՝ փարավոնի տանը, ստրուկ էին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ