Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Թող անմաքուր չդառնան իրենց հայրենակիցների մեջ՝ դիակի դիպչելով,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Ոչ մեկն իրեն չպղծի իր մեռած արյունակցի համար,

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 21:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Մարդու դիակի մոտ թող չգան, որ չպղծվեն, բացի հոր կամ մոր, որդու կամ դստեր, եղբոր կամ չամուսնացած քրոջ դիակից։


Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,


Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ և դաջվածքներ մի՛ արեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


վախճանված մարդուն չդիպչի, եթե նույնիսկ դա իր հայրը կամ մայրն է, և իրեն չպղծի։


«Եվ արդ, այս է իմ պատվերը ձեզ, ո՛վ քահանաներ։


Եվ կիմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այն պատվերը, որ իմ ուխտը ղևտացիների հետ է,- ասում է Ամենակալ Տերը։


«Նա, ով կդիպչի մեռած մարդու, անմաքուր թող համարվի յոթ օր։


Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։


Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։


«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,


Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Մահացածին չպետք է դիպչի՝