Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 19:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ով որ դաշտում դիպչի սրով սպանվածի կամ բնական մահով մեռածի, մարդու ոսկորի և կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 19:16
12 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։


Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս բնակվեք։ Ով սպանել է կամ ձեռք տվել մեռածի, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը։


Վա՜յ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք. մարդիկ քայլում են նրանց վրայով և չգիտեն»։


«Նա, ով կդիպչի մեռած մարդու, անմաքուր թող համարվի յոթ օր։


Բաց, կափարիչով չծածկված կամ բերանը չկապած որևէ աման անմաքուր թող համարվի։


Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։


Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Թող անմաքուր չդառնան իրենց հայրենակիցների մեջ՝ դիակի դիպչելով,


«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,


Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Մահացածին չպետք է դիպչի՝


Սակայն գտնվեցին մարդիկ, որոնք պղծված էին՝ դիակի դիպած լինելով, և այդ օրը չկարողանալով Զատիկ անել՝ եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ


Եվ այն սրբագործելուց հետո պետք է հաշվել յոթ օր.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ