6 Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Մահացածին չպետք է դիպչի՝
6 Իր անձը Տիրոջը նվիրած բոլոր օրերին նա մեռած մարմնի չպետք է մոտենա.
վախճանված մարդուն չդիպչի, եթե նույնիսկ դա իր հայրը կամ մայրն է, և իրեն չպղծի։
Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ և դաջվածքներ մի՛ արեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։
Սրբարանից թող դուրս չգա, որպեսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա կրում է Աստծու օծության սուրբ յուղը։ Ես եմ Տերը։